ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ...
2016-08-25 12:54:00

 

Այսօր, Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոս` ավագ լեյտենանտ, Մաքսիմ Վագիֆի Գրիգորյանի ծննդյան օրն է:
Նրա կինը՝ Գալինա Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ծնունդդ շնորհավոր, Սիրելի՛ս . . . 
Մա՛քս, ի՛մ սեր, այսօր Դու դարձար երեսուն տարեկան: Կյանքում առաջին անգամ ես չգիտեմ, թե Քեզ ինչ ասեմ ... Ես ի՞ նչ անեմ ... Բառերս անզոր են նկարագրելու իմ տառապանքները, հոգուս դատարկությունը . նրանք հավետ քուն են մտել, ինչպես որ Դու... Ասում են` ժամանակը մեղմացնում է ցավը: Սուտ է . այն ավելի է ընդգծում քո բացակայությունը և ստիպում, որ խելագարվեմ: Մա՛քս, ես ուղղակի չեմ ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Դու մեր կողքին չես, առավել ևս, որ Դու չկաս այս մեծ աշխարհում, միլիարդավոր մարդկանց մեջ Քո բացակայությունը ես միշտ նշմարում եմ:Ավաղ, Դու չես տեսնում , թե ինչպես են մեծանում մեր Գեղեցկուհիները :Նրանք շատ սիրուն են, խելացի: Նրանց աչքերը լի են կարոտով, կարոտ առ Քեզ... Այսօր մենք ստիպված ենք մեր կարոտը խեղդել մեր մեջ: Մեզ միայն Քո դիմանկարն է մնացել, որ ես ամեն օր գրկում եմ, համբուրում և զգում միմիայն սառնություն : Ես չեմ ուզում Քո չքնաղ դեմքը արցունքներով պատել, ես համբույրներով եմ այն ուզում ծածկել ...Միա՛կս, Գա՛նձս, ինչպե՞ ս ապրեմ ես, երբ սիրտս կանչում է Քեզ , իսկ Դու , իսկ Դու՝ չկաս ...
Այս նյութը դիտել են - 7246 անգամ