Քիչ առաջ ավարտվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ուղղված հայցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ այսօրվա նիստում միաձայն որոշում է կայացվել Առաքել Մովսիսյանի՝ ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածի «Է» կետը խախտելու վերաբերյալ, որը սահմանում է պատգամավորին ոչ վայել պահվածքը: Վահան Բաբայանը նշեց նաև, որ այս որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում:
Որոշման ամբողջական տեքստն առաջիկայում կհրապարակվի խորհրդարանի կայքում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:
Այս նյութը դիտել են - 1882 անգամ