Չորս տարի շարունակ Գյումրու քաղաքապետարանից աշխատավարձ է ստացել մի քաղաքացի, ում այդ կառույցում չեն ճանաչում տեսանյութ
2016-08-25 20:33:00

ԳԱԼԱ հեռուստաընկերությանն են դիմել Գյումրու քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, ովքեր նամակով տեղեկություններ են փոխանցել այն մասին, որ Գյումրու համատիրությունների մոնիթորինգի բաժնի ղեկավար Շիրակ Շահնազարյանի կինն արդեն չորս տարի գրանցված է Գյումրու քաղաքապետարանում որպես աշխատող եւ ստանում է ամսական 80 հազար դրամ: Ըստ աշխատակիցների, սակայն, որեւէ մեկը նրան չի տեսել Գյումրու քաղաքապետարանում:

Նամակագիրները նաեւ հաշվարկել են, որ 4 տարվա ընթացքում ավելի քան 3.5 մլն դրամ է Գյումրու տեղական բյուջեից դուրս գրվել Շահնազարյանի կնոջը վճարելու համար, ով փաստացի չի աշխատում, բայց վճարվում է:

Նամակը եզրափակվում է այսպես. «Շիրակ Շահնազարյանը, որը Ղրիմում ունի հյուրանոցներ, Գյումրիում խանութներ եւ պալատներ, Ախուրյանի շրջանում հազար հեկտարներով հողեր, Կոթիում սեփականաշնորհված տներ, մնացել է ամսական 80.000-ի հույսին, որը գողանում է մեր գրպաններից»:

galatv.am

Այս նյութը դիտել են - 3376 անգամ