Հիմի դու քաղաքապետ ես, թե բիզնեսմեն...
2016-08-26 01:59:00

Պետական կառավարման համակարգում առկա խնդիրներից մեկը այն է, որ որոշ մարդիկ, նշանակվելով պաշտոնների, երբեմն շփոթում են պետական ռեսուրսները սեփական ռեսուրսների հետ:

Այս հարցում վառ օրինակ է Սևանի քաղաքապետ՝ Ռուդիկ Ղուկասյանը: Վերջինս հանդիսանում է Սևանի «Զիմ» գործարանից նույնանուն սուպերմարկետ դարձած օբյեկտի սեփականատերերից մեկը: Ժամանակին 800 աշխատող ունեցող գործարանը այժմ չկա, իսկ դրա փոխարեն կառուցված սուպերմարկետի ընդլայնման նպատակով հատում են տարածքում գտնվող ծառերը:

Ակամայից հիշեցի «Կովկասի գերուհին» ֆիլմում հնչած հայտնի А ты не путай свою личную шерсть с государственной! 
արտահայտությունը:

Պետական պաշտոնը սեփական պահանջմունքների բավարարման կամ բիզնեսի զարգացման հարթակ չի, ինչը սակայն Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը չի գիտակցում:

Ալիսա  Մանուկյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7769 անգամ