Ի գիտություն բոլոր այն անձանց, ովքեր պնդում են, թե «ֆեյսբուքն անլուրջ բան է, քաղաքական հարթակ չէ ու պետք է «ռագատկա» վերցնել»: Տեղեկացնեմ, որ ռագատկա կարող եք և վերցնել՝ անհատական ընտրության հարց է ու ոչ մեկն այդ առումով ձեր անհատական ընտրության իրավունքը չի սահմանափակում։
Բայց, ընդգծում եմ. ՖԵՅՍԲՈՒՔԸ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆ Է։
Շատ ավելի լուրջ, քան երկրների պառլամենտները, կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն են։ Այնքանով, որքանով ի տարբերություն պառլամենտների ու կուսակցությունների, ֆեյսբուքում քաղաքացիները քաղաքական պրոցեսներին ոչ թե ներկայացուցչական, այլ ՈՒՂՂԱԿԻ, անմիջական մասնակցություն ունեն։
Վերջապես մի մոռացեք, որ ֆեյսբուքը, հանձին արաբական գարնան, կարողացավ պայթեցնել ու հեղափոխություններ կազմակերպեց անգամ աշխարհի ամենափակ համակարգում՝ մուսուլմանական հասարակություններում։
Այնպես որ պետք չէ թերագնահատել ու զինվեք համբերությամբ։
Ֆեյսբուքը քաղաքական պայքարի նոր և գերարդյունավետ գործիք է ու դեռ շատերը դրա ուժը չեն ընկալում, իսկ քաղաքականությունը ժամանակատար ու համբերություն պահանջող պրոցես է։ Մի քայլով փոփոխությունը միայն զինված հեղափոխականների խմբով նախագահական պալատ գրավելով է լինում, իսկ դրան միակ ալտերնատիվը պրոցեսները հասունացնող Մեծն Ֆեյսբուքն է։
Եթե ուզում եք իմանալ՝ Ֆեյսբուքը նոր ժամանակների կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն է՝ բազմապատկված հնարավորություններով...
Այս նյութը դիտել են - 3317 անգամ