Օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե իբր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն առեւանգել են Կարեն Պետրոսյան անունով մեկին, ով մտադիր էր առաջադրվել քաղաքապետի թեկնածու:
Առաջարկվող տեսանյութում Կարեն Պետրոսյանը պատմում է, որ իրականում իրեն ստիպել, համոզել են առաջադրվել: Եվ նրան համոզել է քաղաքապետի մեկ այլ թեկնածու` Արթուր Թումանյանը: Թումանյանն ասել է, թե ինձ օգնելու համար պետք է առաջադրվես: Կարեն Պետրոսյանը նաեւ պատմում է, որ իրեն իբրեւ թե առեւանգողն իր մտերիմ հարեւանն է, որի հետ հաճախ են խնջույքներ կազմակերպում:
Հիշատակվող դեպքում էլ հենց Կարեն Պետրոսյանն է զանգահարել իր հարեւանին ու խնդրել, որ իրեն էլ մասնակից դարձնեն նախատեսվող կերուխումին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 6049 անգամ