Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)
2016-08-26 10:45:00
 Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդի հրավիրած հանրահաքը: Հանրահավաքը նպատակ ունի քննարկել առաջիկա անելիքները:

Նախատեսվում է նաև երթ` դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հանրահավաքի մեկնարկին ելույթով հանդես եկավ «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը, ով կալանքից ազատվել է օրեր առաջ: Նա ընդգծեց, որ իրենց պայքարը ապագաղութացման պայքար է: Դավիթ Սանասարյանը ելույթի ավարտին Անդրիաս Ղուկասյանին խնդրեց դադարեցնել հացադուլը. «Խնդրում եմ միացի մեզ, դադարեցրու հացադուլը, դու մեզ առողջ ես պետք»,- կոչ արեց Սանասարյանը:

Ելույթով հանդես եկավ նաև Գայանե Գասպարյանը: Նրա ելույթի որոշ շեշտադրումները դուր չեկան հավաքի մասնակիցներին: Նա մասնավորապես նշեց, թե Ղարաբաղցիները պետք է վերադառնան իրենց երկիր, որ այն չդատարակվի.«Հայորդիները ապրիլյան քառօրյա պատերազմին զոհեցին իրենց կյանքը Ղարաբաղի համար, հիմա դուք գնացեք ձեր երկիրը»,- ասաց Գասպարյանը: Նրա այս խոսքերը դուր չեկան «Սասնա Ծռերի» համախոհներին և ընդհատելով վերջինիս ելույթը թույլ չտվեցին շարունակել խոսքը:

 
Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)
Այս նյութը դիտել են - 15333 անգամ