ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պարգեւատրվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանով։
Համապատասխան հրամանագիր է այսօր ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հրամանագրի տեքստում ասված է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը պարգեւատրվել է «ՌԴ-ի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»։