Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այսօր Երևանից շտապ տեղափոխել են Միացյալ Նահանգներ` Նյու-Յորք:
Դեսպանատան մեր աղբյուրի հավաստմամբ, չորս օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը սրտային անբավարարությամբ տեղափոխվել էր Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հետագայում պարզվել էր, որ Ռիչարդ Միլսը առողջական լուրջ խնդիրներ ունի նաև ենթաստամոքսային գեղձի հետ կապված:
Այսօր առավոտյան բժիշկները որոշել են, որ նպատակահարմար կլինի դեսպանին շտապ տեղափոխել Միացյալ Նահանգներ, բուժումն այնտեղ շարունակելու համար:
Քիչ առաջ հատուկ չվերթով Ռիչարդ Միլսը ուղևորվեց հայրենիք:
Այս նյութը դիտել են - 7520 անգամ