«Ժողովրդի վրա կրակելու հրամանը Լևոն Երանոսյանն է տվել».Դավիթ Սանասարյան
2016-08-26 22:27:00

«Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին ՊՊԾ գունդը, երկրում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանում իլյուստրացիա տեղի ունեցավ՝ քաղաքական ուժերից մի քանիսը պարզապես կորան: Խմբի անդամները ցնցեցին իշխանական ճահիճը, և նրանք առաջին օրերին կորած էին: Նախագահի աթոռը զբաղեցնող անձն ուղղակիորեն որևէ խոսք չասաց, նա նախընտրեց լուռ մնալ և իր քաղաքացիների հետ չշփվել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով օրերս գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Բանախոսը հիշեցրեց՝ երբ մեր հարեւան Թուրքիայում ասում էին դուրս եկեք փողոց, մենք ծանր վիճակում ենք. դուրս եկան ու կանխեցին:

Իսկ այստեղ, ըստ նրա, հակառակն էր լինելու, մարդիկ դուրս գային փողոց` իրենք կործանվելու էին:

Անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքին,Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրեն անհիմն մեղադրանք են ներկայացրել: «Մենք այդ օրը գնացել ենք Սարի թաղ, որովհետև տեղեկություններ ունեինք, որ ՊՊԾ գնդում ակտիվ կրակահերթեր են, և կան վիրավորներ: Գնալով Սարի թաղ՝ ակցիայի մասնակիցներն ականատես են եղել ոստիկանական պատի, որը հաջողվել է ճեղքել և առաջ գնալ: Մենք ասում էինք, որ ուժ չկիրառեք, քանի որ այստեղ որևէ գործողություն չի կատարվելու, քանզի ակնհայտ էր, որ կրակելու էին խաղաղ ցուցարաների վրա: Այդ ժամանակ Արմեն Մարտիրոսյանն է փորձել բանակցել ոստիկանության բարձրաստիճան ոստիկանների հետ: Այդ ժամանակ էլ ոստիկանների շարքերից սկսել են քարեր նետել քաղաքացիների ուղղությամբ»,-հայտնեց բանախոսը՝ նշելով, որ Սարի թաղում քաղաքացիների վրա կրակելու եւ ծեծելու հրահանգ տվել է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, և փաստեց, որ նրանք շարունակում էին կրակել, անգամ այն ժամանակ, երբ մարդիկ փախչում էին:

Մանրամանսերը տեսանյութում.


hayeli.am

Այս նյութը դիտել են - 4914 անգամ