Տղան կսովորի Չինաստանում, ոչ մի բան անելու դիմաց աշխատավարձ կստանա Հայաստանի պետական բյուջեից
2016-08-27 02:07:00

Պարզվում է բիզնես լեդի, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը  մտահոգ է ոչ միայն իր ապագայով, այլև փորձում է հարմար  պաշտոն ապահովել սեփական որդու համար:

Չնայած այն հանգամանքին, որ Նաղդալյանի որդին` Հրանտ Աբաջյանը այս ընթացքում ուսանում է Չինաստանում, պարզվում է նա նաև հասցնում է խորհուրդներ տալ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:

Politik.am-ի տեղեկություններով Հերմինե Նաղդալյանը ցանկանում է որդուն լուրջ պաշտոնի տեղավորել և փորձում է տպավորություն ստեղծել, որ նա պետական ապարատում աշխատանքային փորձ ունի, ուստի իր ընկեր Արծվիկ Մինասյանին խնդրել է որդուն նշանակել խորհրդական: Տղան կսովորի Չինաստանում, ոչ մի բան անելու դիմաց աշխատավարձ կստանա Հայաստանի պետական բյուջեից, իսկ երբ վերադառնա «պետական աշխատանքի փորձով» կտեղավորվի ավելի բարձր օղակներում:

 

politik.am

Այս նյութը դիտել են - 5585 անգամ