«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական անկման ցուցանիշ հրապարակելը պատահական չէ: Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով 2016 թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը մոտ 5 տոկոս անկում է ունեցել:
Սա այն դեպքում՝, երբ հուլիսիը հունիսի նկատմամբ աճ էր գրանցել: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նման բացասական ցուցանիշ հրապարակելով՝ իշխանական վերին օղակներում ցանկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացնել, որ այլևս չպետք է մեծ հավակնություններ ունենա: Հատկապես, որ այդ ցուցանիշի հրապարակումը հետևեց Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսական զարգացումների մասին հայտարարություններին:
Այսպիսով, նրան հասկացնում են, որ եթե անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի չունենա, միևնույն է, նա դրանից հետո չպետք է բարձր պաշտոնի հավակնություն ունենա:
Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու հայտ է ներկայացրել և հրապարակային հայտարարել այդ մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 6126 անգամ