ԱՍԵԼ ԵՄ Ու ԷԼԻ ԿԱՍԵՄ
Տատիկս միշտ ասում էր` «Նամուսը գցեցին շան առաջ, շունը չկերավ»:
Պատիվն ու նամուսը չի կարելի շան դեմ գցել, կամ գետնին շաղ տալ:
Ամեն ինչ կարելի է տալ ու նվիրել, բացի պատիվն ու նամուսը: Անպատիվ,աննամուսը ՄԱՐԴ լինել չի կարող: Նա ոչնչություն է:Ինձ չի էլ հետաքրքրում, թե ով կհետաքրքրվի իմ պատվով:
Առաջին գնահատողը ես եմ, հետո մյուսները...
Ամեն ինչ ունենալուց զատ, մարդ առաջնահերթ պիտի ինքնագնահատական ունենա: Չունեցավ` հատակի ջնջոց կդառնա, կամ մուտքի կողմից գետնին փռած ոտքերը սրբելու լաթ:
Հասկացողը կգնահատի, չհասկացողի հերն էլ անիծած:
Ոչ մի փառքի, ոչ մի պաշտոնի, ոչ մի գումարի ու հարստության հետ չի կարելի պատիվը փոխել: Պատիվը բարտերի ապրանք չի, որ փոխանակվի ինչ–որ մի ուրիշ արժեքի հետ: Մարդու պատիվը ամենաթանկ արժեքն է, որ կա:
Ասացի մարդու, այլ ոչ ձայներ արտաբերող անասունի:
Ամենքիս պատիվը մեր հայրաննունն է, ազգանունն ու անունը, ազգությունն ու հայրենիքը, լեզուն ու հավատքը:
Մի վաճառեք կամ փոխանակեք ձեր ՊԱՏԻՎԸ:
Հենց անՊԱՏԻՎ մնացիք, ուրեմն, անասուն եք:
Պատվով մարդը ինձ կհասկանա, անպատիվն էլ կտեսնի ու կլռի,իբր իրեն չտեսավ տողերիս արանքից:
Հարգանքներս...