Ամերիկայի պահանջով հետախուզվող Սերգեյ Միրոնովին տրամադրվել է հանրային պաշտպան...
2016-08-29 00:06:00

 

USArmenianews.com-ը քիչ առաջ տեղեկացավ Հանրային Պաշտպանի գրասենյակից, որ Երևանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը, ով կասկածվում է փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաների մասին տեղեկությունների անօրինական փոխանցման համար, հանրային պաշտպան ունի: Վերջինիս դատարանում կներկայացնի հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը:

 Նշենք, որ ավելի վաղ՝ Aysor.am-ը գրել էր.
 Հայաստանում ՌԴ դեսպանատնից Aysor.am-ին հայտնել են, որ դիվանագիտական ներկայացուցչությունը «զբաղվում է այդ հարցով»։
Ս.Միրոնովի փաստաբան հայազգի Կարեն Ներսիսյանը Մոսկվայից ժամանելու է Հայաստան։ Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ դատարանը կբավարարի Ս.Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու մասին պահանջը։
 Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին։
Այս նյութը դիտել են - 2232 անգամ