Արամ Մանուկյանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց. նրան կվիրահատեն
2016-08-29 00:59:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանին քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, News.am- հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Այսօր են վիրահատելու, բայց դեռ կոնկրետ ժամ չգիտենք: Քիչ առաջ նրան տեղափոխեցին «Էրեբունի» հիվանդանոց»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Արամ Մանուկյանի վիրահատությանը կհաջորդեն «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների վիրահատությունները:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Արամ եւ Պավլիկ Մանուկյանները  ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

News.am

Այս նյութը դիտել են - 4753 անգամ