Մեր ազգն ու Հայրենիքը արդեն 25 տարի տեռորիստներն են ղեկավարում ու ժողովրդին տեռորի ենթարկում:Մեր պրոֆեսիոնալ տեռորիստներից աշխարհը չունի: Բենլադենը գլուխը պատովն է տվել սրանց մոտ: Հաշվեք, տեսեք քանի՞ բենլադեն ունենք այս մի բուռ մնացած Հայրենիքում:
Իսկ քանի՞ մարդ է մնացել ահագնացող գաղթի պայմաններում, և ովքեր են մնացողները: Մի բուռ խեղճ ու կրակներ,ովքեր միջոց չունեցան ժամանակին փախչելու սովետա-բուրժու-չեկիստական տեռորիստների ռեպրսիաներից:
Մի խելոքը չկա ճշգրիտ թիվը հաշվի գաղութներում, ճաղերի հետևում փակվածներից քանի՞սն են «սարքած» գործերով փակված:Քանի՞ քաղբանտարկյալ է կյանքը մաշեցնում ոչ մարդկային պայմմաներում գտնվող բանտախցերում:
Մեկը չկա` գողի,թալանչու,կաշառակերի ձեռքը բռնի,սահմանին կանգնած զինվորին փրկի գազանարբու սպայի ձեռքից, հիվանդին դեղ հասցնի, մեռնողին` օգնություն, սովածին` հաց,հուսահատվածին` հույս, խավարում գիշերներ անցկացնողին լույս տա:
Ազգը բարոյազրկել են, սարքել մաշված լաթի կտոր: Դու հա՛ կարկատի, հիմա էլ ասեղը խփած տեղից է ճղվելու:Ճղճղվել, տարբեր խմբերի ու թայֆաների ենք բաժանվել: Մի մասը ամերիկամետ է, մի մասը` եվրոպամետ, մի մասը, սարսափելիորեն ռուսամետ...
Այն ինչ,բոլորս պիտի հայամետ լինեինք: Հարյուրից ավել կուսակցություններ ունենք, դրանից շատ ՀԿ–ներ, 300–ից ավել աղանդավորական սեկտաներ, մեր երկիրը հեռվից ղեկավարող պետություններ, որոնք իրենց շահերի համար տարբեր միությունների մեջ են մեզ մտցնում ու հանում:
Ոչ մարդավարի քաղաք ունենք, որ գյուղ:
Քաղաքացին մոլորված է, գյուղացին վարկերի, հարկեր ու պարտքերի մեջ իրեն լրիվ կորցրած:
Շաղված, շփոթված, կտրված կաթը ո՞նց կկպչի իրար...
Գաղջոտ թնջուկ է: Լուծման բանալին ուրիշ տեղ պիտի փնտրել, ոչ թե ժողովրդի «ոտքի կանգնելու» կամ «միասնության» մեջ:
Ո՜նց եմ ատում այս բառակապակցությունները:
Քանի՞ անգամ դեռ պիտի ազգս Մարտի 1,Բաղրամյան 26–ում ջրոցի, ՊՊԾ-ի գործ, մահակավոր ոստիկանների ծեծ ու ջարդ, Սարի թաղ,վատ սցենարով,անտաղանդ դերակատարմամբ «հայտնաբերված տեռորիստական որջ»,Շանթ, Եղնուկյան, Ենիգոմշյան... ձերբակալություն տեսնի, որ հասկանա, թե ավազակաորջը «խաղաղ» ճանապարհով գնացողը չի:
Լաբիրինթի մեջ «ոտքի կանգնելն» ու «միասնությունը» միակ դուրս գալու ելքը ցույց չեն տա:
Հարուստ սփյուռքահայեր, ձեզ բոլորովին չի՞ հետաքրքրում ձեր պապերից մեզ մնացած այս մի բուռ ՀՈՂ-Հայրենիքի ճակատագիրը:
Պատահաբար, հո քար չե՞ք կուլ տվել, թե՞ ձեր դրամապանակները միայն հայոց բենլադենների համար եք բացում:
Խեղդվողի նման «օգնեցե՜ք»- գոռում ենք, բայց դուք կույր եք, համր ու լուռ: Թե՞ Հայաստանն ու Արարատը հեռվից եք միայն սիրում:
Ազգի փրկությունը պիտի մի քանի խենթերի ձեռքում լինի, կամ որ ավելի հավանական է, ԱՍՏԾՈ ՀՐԱՇՔԻ...