Air France ավիաընկերության Բամակո-Փարիզ չվերթը 48 ժամով հետաձգվել է ինքնաթիռում մկան պատճառով, հայտնում է BFMTV-ն:
Նշվում է, որ մուկը կարող էր կրծել էլեկտրահաղորդալարը, այդ պատճառով ավիաընկերությունը հետաձգել է չվերթը: Կրծողին բռնելուց հետո ինքնաթիռի անձնակազմը հանգստի կարիք է ունեցել: Պարբերականի տվյալների համաձայն, Air France-ը Բամակոյում բավարար թվով աշխատակիցներ չի ունեցել ավելի շուտ թռչելու համար:
Ավիաընկերությունն ուղեւորներին փոխհատուցում է խոստացել ուշացման համար: Air France-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Պոմյեն հիշեցրել է, որ ուղեւորների անվտանգությունը ընկերության հիմնական առաջնահերթությունն է: