Քաղցկեղային բջիջները մահանում են 42 օրվա մեջ.
2016-08-29 17:38:00

Ավստրիացի հայտնի բժշկի ստեղծած հյութը փրկել է քաղցկեղով և այլ մահացու հիվանդություններով տառապող 45 հազար մարդու կյանք. բաղադրատոմս

Ավստրիացի բժիշկ Ռուդոլֆ Բրոյսն իր ողջ կյանքը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարի լավագույն բնական միջոց գտնելուն։

Բժիշկը կազմել է մի բաղադրատոմս, որի բնական բաղադրիչները հիասքանչ արդյունք են տվել քաղցկեղի բուժման համար։ Բժիշկն այս բաղադրատոմսով բուժել է ավելի քան  քաղցկեղով հիվանդ 45 հազար մարդու։ Բրոյսը նշում է, որ քաղցկեղը կարող է գոյատևել միայն սպիտակուցների օգնությամբ, գրում է` fithacker.ru կայքը։

Այսպես, Բրոյսը մշակել է 42 օրվա սննդակարգ, որի ընթացքում անհրրաժեշտ է խմել թեյ և բանջարեղենային հյութ, որի հիմնական բաղադրիչը բազուկն է։ Այս 42 օրվա ընթացքում քաղցկեղի բջիջները մահանում են՝ «սովամահ» լինելով, մինչդեռ օրգանիզմը առողջանում է։

Խորհուրդ է տրվում հյութը պատրաստել էկոլոգիապես մաքուր բանջարեղենով, որի համար անհրաժեշտ է՝

• ճակնդեղ (55%),

• գազար (20%),

• նեխուրի արմատ (20%),

• կարտոֆիլ (3%)

• Բողկ (2%):

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, լավ հարել և հյութը պատրաստ է։ Այս հյութը պետք չէ չարաշահել, սակայն պետք է խմել այնքան, որքան անհրաժեշտ է օրգանիզմին։

Հայտնի է, որ բազուկը բուժում է արյան լեյկոզը, ինչպես նաև ունի հակաքաղցկեղային հատկություններ։ Եթե պարբերաբար օգտագործեք բազուկ, ապա այն կօգնի նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Բազուկը շատ օգտակար է նաև հղի կանանց, քանի որ պարունակում է ֆոլաթթու, որը կանխում է նորածինների մոտ շատ հիվանդություններ։

Բազուկի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և կանխում է փորկապությունը։ Բազուկի, գազարի համադրությունը կօգնի երիկամների և լեղապարկի հիվանդություններին։

openblog.am

Այս նյութը դիտել են - 12494 անգամ