ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ թռիչքի ընթացքում դուռը բացելու ուղևորի փորձի պատճառով
2016-08-30 00:43:00

Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը կատարել է հարկադիր վայրէջք այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դուռը: Այս մասին հայտնում է CBS News-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը Նյու Յորքից թռչում էր Սիեթլ:

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ դուռը բացելու ուղևորի փորձը անհաջողության է մատնվել, քանի որ ճնշման պատճառով թռիչքի ընթացքում անհնար է ինքնաթիռի դուռը բացել:

Մինեսոտա նահանգի ոստիկանությունը ենթադրում է, որ ուղևորն ունի հոգեկան շեղումներ: Ոստիկանության աշխատակիցները նրան ուղարկել են տեղի հիվանդանոց:

Հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռը վերականգնել է թռիչքը և հաջողությամբ վայրէջք կատարել նշանակված կետում:

Այս նյութը դիտել են - 4621 անգամ