Խայտառակություն` Զվարթնոցում2016-08-30 05:04:00
Զվարթնոց օդանավակայանի սահմանային անցակետում 29.08.2016թ. տհաճություն ունեցա շփվելու ռուսական արտաքինով աշխատակցուհու հետ:
Անձնագիրս, ուղետոմսս և նստեցման կտրոնները զննելուց հետո տիկինը ռուսերենով հարցրեց թե ուր եմ մեկնում:
Մի կողմ դնենք ուր մեկնելու հանգամանքը (ուղետոմսում և կտրոնում այդ մասին պարզ գրված է), ինչու ռուսերեն:
Ձեզ չեմ հասկանում պատասխանը լսելով, ի պաշտոնե հայերեն խոսելու պարտավոր տիկինը սկսեց պնդել, որ հնարավոր չէ, որ ես ռուսերեն չհասկանամ:
Կրկին լսելով ես Ձեզ չեմ հասնում նախադասությունը, դժկամությամբ ստիպված անցավ հայերենի, սակայն ռուսական սովորությամբ փորձեց վատություն անել և սկսեց շատ մանրակրկիտ ուսումնասիրել անձնագիրս, նրանում առակա ներկա ու նախկին բոլոր այցեգրերով հանդերձ: Ճանփորդությունս խափանելու որևէ անհամապատասխանություն չգտնելով` վերջապես անձնագրիս մեջ ելքի կնիքը դրեց ու վերադարձրեց ինձ:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ավելացնեմ, որ նա վերջում հայերենով ինձ բարի ճանապարհ մաղթեց:
Դիմում եմ պետական պատկան մարմիններին` ինչ պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր երկրի պետական սահմանի անցակետում նման տհաճ ու զայրացուցիչ իրադրության մեջ պետք է հայտնվի:
Այդ տիկինը իրավունք չունի այդ պաշտոնում աշխատելու:
Մարատ Բաղդասարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1719 անգամ