Լավ պաշտոններ՝ փեսաների համար Politik
2016-08-30 05:35:00

arm147090603640

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընտանիքասեր գործիչ է: Նա իր պաշտոնական առաջխաղացման ամբողջ ընթացքում չի մոռացել իր ընտանիքի ամենատարբեր անդամներին: Կարևոր չէ՝ նրանք ունե՞ն պետական կառավարման հմտություններ, թե՞ ոչ, կարևորն այն է, որ նրանք կապ ունեն Աբրահամյան ընտանիքի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ում մեկ անգամ արձագանքելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, հայտարարել էր, որ նա մեկ ընտանիք չի կարող պահել.«Մի՛ լարվեք… Դուք պատկերացում էլ չունեք՝ ինչ է նշանակում գործարարությունը: Չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել: Որ հող էլ տան Ձեզ, չեք կարող մշակել: Դուք խոսելուց բացի, ուրիշ բան չեք կարող անել: Փորձում եք գործարարներին սարքել թշնամի այս երկրում, ովքեր հազարավոր գործատեղեր են ստեղծել, հազարավոր ընտանիքներ են պահում, Դուք մի ընտանիք չեք պահել Ձեր կյանքում… Էթիկա՛ չունեք, տա՛կտ չունեք, որ լսեք… Փողո՛ց չի սա, Ազգային ժողով է»,-ասել էր վարչապետը:
 

Որքան էլ զարմանալի է՝ պարզվում է Հովիկ Աբրահամյանի փեսաներն ու սանիկները տաղանդավոր երիտասարդներ են, և բոլորն էլ ամենատարբեր պետական պաշտոններ վարելով՝ «թեթևացնում են» մեր երկրի հոգսը (բյուջեն):

Վարչապետի փեսաներից մեկը` Վլադիմիր Թամրազյանը, «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան պետն է, և այս կարևորագույն պաշտոնի ստանձնումը որևէ կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած իր ազգակցական կապերի հետ:

Վահան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի մյուս փեսան է և զբաղեցնում է Շենգավիթի հարկայինի պետի պաշտոնը, սակայն վերջերս լուրեր էին շրջանառվում, որ նա շատ է ցանկանում դառնալ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ:
Հովիկ Աբրահամյանի բազմաթիվ սանիկներից մեկը` Կարեն Իսախանյանը, զբաղեցնում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ նրա մյուս եղբայրը` Սամվել Իսախանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում:
 
Այս նյութը դիտել են - 3576 անգամ