Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
ՄՐՑԱԿՑԻՍ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ ՓՈՐՁ
Էջմիածնի քաղաքապետի «այլընտրանքային» թեկնածու ներկայացող պաչկին` Թումանյան Արթուր, Աբգարյան Հրաչ, Զնդո, Ճոյտ, հրավիրեցի քաղաքակիրթ բանավեճի («Հայկական ժամանակ», 27.08.2016թ., էջ3), սակայն, այդպես էլ արձագանք չեղավ:
Հիմա խոսքս ուղղում եմ կոնկրետ թեկնածուին` Արթուր Թումանյանին` ակնկալելով իր խոհեմությունը, հայրենասիրությունը, քաղաքի նկատմամբ սերն ու հարգանքը: Եկ որեւէ ձեւաչափով բանավիճենք` կա՛մ մամուլի ակումբում, կա՛մ հեռուստաընկերությամբ, կա՛մ էջմիածնեցիների ներկայությամբ: Ես ներկայացնեմ իմ պատկերացրած Էջմիածնի տեսլականը: Դու էլ ներկայացրու, թե ինչու ես կամենում քաղաքապետ դառնալ, ի՞նչ ծրագրեր ես կյանքի կոչելու եւ ի՞նչ մեխանիզմով: Ես յուրաքանչյուր էջմիածնեցու կարծիքն էլ հաշվի եմ առնում, յուրաքանչյուր էջմիածնեցուց, այդ թվում` քեզանից, պատրաստ եմ լսել առաջարկներ: Դու ինձ լավ ես ճանաչում, ես ոչ միայն իմ օգտին քվեարկողների քաղաքապետն եմ. ես հավասար եմ վերաբերվում բոլորին եւ քեզ էլ վերաբերվելու եմ որպես էջմիածնեցու, ով առաջարկներ անելու, կարծիք հայտնելու իրավունք ունի:
Քաղաքակիրթ բանավեճի ակնկալիքներով`
Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս նյութը դիտել են - 3821 անգամ