ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սխալ օպերատիվ տվյալներ են զեկուցվել. ԱԱԾ-ին և ոստիկանությանը թյուրիմացության մեջ գցելու հետևանքները. «Ժողովուրդ»
2016-08-30 22:43:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել:

Ու հիմա ակտիվ քննարկվում է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետեւանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարությանը զեկուցել են, թե իբր քարերով եւ փայտերով զինված ցուցարարների մի խումբ Սարի թաղի կողմից շարժվում է դեպի ՊՊԾ գնդի տարածք եւ պատրաստվում է ճեղքել ոստիկանական պատնեշն ու միավորվել «Սասնա ծռերին»:

Այդ տեղեկության հիման վրա էլ հրահանգվել է Սարի թաղում հավաքված ցուցարարներին ամեն գնով ցրել»: 

Այս նյութը դիտել են - 965 անգամ