Հուլիսի 30-ին, Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց շարժված երթի մասնակիցների մի մասը երեկոյան բարձրացավ Սարի թաղ և փորձեց մոտենալ ՊՊԾ գնդի տարածքին: Ոստիկանները այդ օրը բիրտ ուժ էին կիրառել Սարի թաղում հավաքված քաղաքացիների նկատմամբ: Գործի էին դրվել լուսաձայնային նռնակներ, որի արդյունքում տուժել էին նաև հարակից տներն ու նրանց բնակիչները:
Դեպքից օրեր անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելեց Սարի Թաղ և քաղաքացիներին խոստացավ, որ քաղաքապետարանը իր վրա կվերցնի վնասների վերականգնումը :
Նշենք, հուլիսի 30-ի միջադեպի հետևանքով տուժած սարիթաղցիների վնասները վերականգնվել են: Այս մասին հայտարարել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը.«Ըստ մեր գույքագրած տվյալների, մենք ամբողջությամբ վերականգնել ենք վնասները: Մեր ստեղծած աշխատանքային խումբը նախապես իրականացրել է գույքագրում և բոլոր նրանք, ովքեր ներկայացրել են իրենց վնասները՝ վերականգնվել են: Եթե կան դեպքեր, որ չենք արձանագրվել, ապա մենք պատրաստ ենք դրանք լսել և քննարկել ու գտնել հնարավոր տարբերականեր ՝դրանց լուծման համար»,-հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այս նյութը դիտել են - 975 անգամ