Երեխաների թիկունքում սին ու դատարկ «պետությունն» է կանգնած:
2016-08-31 14:37:00

Առավոտյան այս անչափ տխուր ու դժգոհ դեմքերով նոր սերունդը դպրոց կգնա և նոր շրջապատում ժպիտ, ուրախություն և երջանկություն կփնտրի իր անչափ տխուր ու դժգոհ հայրենիքի դպրոցներում:

Կգտնե՞ն արդյոք իրենց երազած հեքիաթների մոլորակը, թե՞ հիասթափություն կավելացնեն իրենց մատղաշ կյանքի վրա,միայն Աստծուն է հայտնի:

Հանուն այս փոքրիկների պայծառ ժպիտի ու ապագայի կարելի է ամեն քայլի գնալ, միայն թե մեղադրող հայացքով չնայեն ապագային ու մեզ` մեծերիս, քանի դեռ, ուշադրություն դարձրեք, երեխաների թիկունքում սին ու դատարկ «պետությունն» է կանգնած:

Շնորհավոր նոր ուսումնական տարի,շնորհավոր նոր Սեպտեմբերի մեկ...

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7542 անգամ