«ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան բուատ» ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին:
Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ:
Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին:
Փաստորեն, այս աղմուկից հետո Հերմինե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը: Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր կուտակվեցին»:
Այս նյութը դիտել են - 1186 անգամ