Քանի Սերժ Սարգսյանը երկիր է ղեկավարում, առաջին դասարանցիները պակասելու են
2016-09-01 01:46:00

Այսօր տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու։ Խոսքը վերաբերում է Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի մարզի համայնքներին։

Ի դեպ, դրանց մի մասում առաջին դասարան չկա արդեն 3-րդ տարին։ Սա սերժ Սարգսյանի վարած քաղաքականության տրամաբանական հետևանքն է: Մարդը վաղուց է ասել, որ չի տեսնում խնդիր այն բանում, որ գյուղական համայնքները դատարկվում են, նա նաև հայտարարել է, որ արտագաղթի խնդիր չի տեսնում...

Այս մարդն իր նախագահության ամեն օրվա ընթացքում զրկում է մեզ մեկ առաջին դասարանցուց, հայկական բանակի մեկ զինվորից, հայ օջախի մեկ մայրից: Սա այն գաղջն է, որի մեջ մենք ստիպված ենք ապրել:

Սրա հիմքը, հիմնաքարը, ճարտարապետը անձամբ Սերժ Սարգսյանն է:

Մեր բոլորիս՝ շարքային քաղաքացիներից սկսած, պետական ապարատում գտնվող մտածող մարդկանցով և խոշոր գործարարներով վերջացրած, պետք է միավորվեն ընդամենը մեկ հարցի շուրջ՝ հեռացնել Սերժ Սարգսյանին իշխանությունից և դիտարկել սա որպես միջոց՝ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

Ինչքան շուտ հեռացնենք Սերժ Սարգսյանին , այնքան ավելի շուտ առաջին դասարանցիների քանակը կավելանա, և այնքան ավելի քիչ կլինի արտագաղթողների քանակը:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 8321 անգամ