ՇԻԼԱՓԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ, ՅՈ՞ ԵՐԹԱՍ...
Ամենաստորին օղակներից սկսած, ամենավերին օղակներով վեջացրած, բոլորը պատվեր են կատարում, դրա համար էլ զգալով իրենց մեղքը արդարանում են. «ինձնից կախված չի»-հեթապահ մտայնությամբ: Մարդիկ խամաճիկներ են դարձել ունևոր պաշտոնյաների ձեռքին:
Ինչ պատվեր ստանում են, այդպես էլ շարժվում են:
Պատվեր են կատարում մսուր–մանկապարտեզներում, դպրոցներում, ԲՈւՀ–երում, պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում:
Ողջ ԱԺ–ն, իրավա–դատական համակարգը, ոստիկանությունը, բանակը, հեռուստատեսությունը, տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, քաղաքապետարանը, թաղապետարանները, ում ձեռքին թուղթ ու գիրչ կա, մեծամասսամբ զրկված են ինքնուրույն դատելու, մտածելու, որոշումներ ընդունելու իրավունքից: Չեմ հասկանում, այսքան մեյմուն-կապիկ ու ականջները թառ տված էշ` մի փոքրիկ պետության մեջ, որտեղի՞ց գոյացավ:
Մի պետական դուռ չկա, որի հետևում ՄԱՐԴ լինի նստած:
Դե հիմա ասեք, խելոք էշի, լավ, թող լինի ավանակի, նման չե՞ն արդյոք գլխավոր պատվիրատուի կամքը կատարողները:
Յուրաքանչյուր տարակարծություն սվիններով է ընդունվում: Տարակարծիքի դեմքին շպրտելու ցեխ ձեռքի տակ միշտ պատրաստ ունեն: Մարդ բավականաչափ խիզախ պիտի լինի,որ կարողանա հակադարձել ու ցեխ շպրտողի գլուխը իր իսկ ցեխում շաղախել: