«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել:
Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր: Նա գրավի դիմաց է ազատ արձակվել կալանքից, եւ մեղադրող դատախազը պահանջել է կալանավորել 2,5 տարով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դերենիկ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին եւ նրա քեռու որդուն՝ անունը Ալիկ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը միջադեպի մասով՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին:
Տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է անպատժելիությունը նոր հանցագործության առիթ դառնում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝armlur.am