Վերջերս ինձ հասնում են լուրեր, որ իբր ինձ/և կամ հարազատներիս իբր տուն են նվիրել կամ այլ նվերներ տվել:
Ակնհայտ է, որ այս լուրերը տարածվում են իշխանական ագիտպրոպի կողմից և տարածվում անբարոյականների խմբի կողմից:
Ինձ պատկանող միակ բնակարանը, որն արտացոլված է իմ կողմից ներկայացրած եկամուտների հայտարարագրերում, 2013թ. իմ կողմից հիպոթեքային վարկով գնված երկսենյականոց բնակարանն է Ստեփանակերտում:
Իսկ լրբերին և իրենց տերերին ասեմ, որ վարկաբեկման նոր միջոցներ մտածեն, հոգնած մեթոդները չեն աշխատում:
Այս նյութը դիտել են - 4720 անգամ