31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին տպավորությունների, ժողովորդին պարգևած ուրախության մասին.
Արթուր Ալեքսանյան. «Հպարտություն եմ ապրում՝ լինելով Հայաստանի 14-րդ Օլիմպիական չեմպիոնը: Զգում եմ, թե մարդիկ ինչ ուրախություն են ապրել, իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է ուրախացել:
Ձգտում եմ առաջ շարժվել և դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն»:
Խոսելով իր անվան մարզադպրոցի անմխիթար վիճակի մասին՝ Ալեքսանյանը հավելեց. «Ասում են, որ Գյումր տեղական մարմինները պետք է վերանորոգեն: Ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ամբողջ Հայաստանն եմ ներկայացնում, և միգուցե այդ հարցով պիտի զբաղվեն բոլոր մարմինները՝ ՀԱՕԿ-ը, Սպորտի
նախարարությունը»:
Միհրան Հարությունյան. «Շնորհակալություն եմ հայտնում մարզիչներին, ղեկավարներին, ժողովրդին: Շնորհավորում եմ Արթուրին հիանալի հաղթանակի առթիվ: Ոչ իր, ոչ իմ համար հեշտ չի եղել, հակառակը. ամեն ինչ շատ բարդ էր: Շնորհավորում եմ նաև Ձեզ»:
Այս նյութը դիտել են - 7330 անգամ