Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Ասո Թավիթյանին:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ոլորտին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ասո Թավիթյանին ԱՄՆ-ի առաջատար բուհերում կրթություն ստանալու հարցում Արցախի ուսանողներին աջակցելու համար` ընդգծելով, որ երկարամյա այդ ջանքերի շնորհիվ Արցախն ստացել է բազմաթիվ որակյալ կարդեր:
Այս նյութը դիտել են - 5067 անգամ