«Տիտանների պայքար» Սևանում. կիզակետում Վլադիմիր Գասպարյանն ու Բարսեղ Բեգլարյանն են (տեսանյութ) Armlur
2016-09-06 23:33:00

Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները:

Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում:

Սկսենք Գեղարքունիքից: Սեւան քաղաքում իրավիճակը անպատկերացնելի խճճված է: Այստեղ ինքնառաջադրվել են միանգամից 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, որը համարվում է բավականին թույլ թեկնածու ի տարբերություն մյուս մրցակցի:

Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաեւ Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, որը համակիրներ ունի քաղաքում: Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը:

Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս է եկել» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվրտոցի վերածված Սեւանի ընտրապայքարում:

Մանրամասները`  տեսանյութում 


armlur.am

Այս նյութը դիտել են - 4731 անգամ