Մեր տեղեկություններով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել neonews.am և gazeta.am կայքերի սեփականատիրոջ նկատմամբ, քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով` այն է ապօրինի ձեռնարկատիրություն:
Հիշեցնենք, որ կայքերը գրանցված են ոմն Լուիզա Գումրոյանի անունով, որը սակայն բազմիցս հայտարարել է, որ կայքերը իրականում պատկանում են տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին:
Այդ հանգամանքը բացահայտվել է Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ նշյալ կայքերում զրպարտիչ հոդված հրապարակելու առիթով դատական գործի շրջանակներում:
Այս նյութը դիտել են - 8005 անգամ