Սեպտեմբերի 4-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների և հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի թեմաներով դասախոսություն է կարդացել ամերիկյան Նեշվիլքաղաքում՝ տեղի հայության համար:
Հանդիպումը կազմակերպել էին Նեշվիլի հայ համայնքն ու տեղի հայ եկեղեցին:
Ներկաները հարցեր են ուղել Հակոբյանին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ձեռք բերել նրա «Karabakh Diary: Green and Black» և «Armenians and Turks» հատորները:
Այսօր սեպտեմբերի 6-ին Հակոբյանը ելույթ կունենա Նյու Յորքի հայերի համար: Ձեռնարկը տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճառի սրահում` երեկոյան ժամը 19:00-ին, հասցեն՝ St. Illuminator’s Cathedral, 221 East, 27th Street, New York, NY:
Թաթուլ Հակոբյանը Նեշվիլից ու Նյու Յորքից բացի դասախոսություն կկարդա նաև 5 այլ քաղաքներում.
1. Բոստոն, սեպտեմբեր 8, երեկոյան ժամը 20.00, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հասցեն՝ St. Stephen’s Church, 38 Elton Avenue, Watertown, MA,
2. Վաշինգտոն, սեպտեմբեր 9, երեկոյան ժամը 19.00, Սուրբ Խաչ եկեղեցու սրահ, հասցեն՝ Soorp Khatch Church, 4906 Flint Drive, Bethesda, MD,
3. Չիկագո, սեպտեմբեր 10, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ The Armenian General Benevolent Union’s (AGBU) Chicago branch’s hall.
4. Դետրոյտ, սեպտեմբեր 11, կեսօրից հետո ժամը 13.օօ, Սուրբ Սարգիս եկեղեցու սրահ, հասցեն՝ Dearborn, Detroit, MI (Michigan).
5. Նյու Ջերսի, սեպտեմբեր 13, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ St. Leon Armenian Church/Charles and Grace Pinajian Youth Center, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ
Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբանն է (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր), Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր), ԲեյրութիԱզդակ օրաթերթի Երևանի թղթակից (2005 թվականից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:
Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:
Հակոբյանը առաջիկայում կհրատարակի «Հայաստանը 1988-ից ի վեր. ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» հաստափոր հատորը:
Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Այս նյութը դիտել են - 1866 անգամ