Հռոմի Ֆրանիցիսկոս Պապն աշխարհիժողովուրդներին է հղել Սուրբծննդյան ուղերձը:Ուղերձը Սուրբ Պետրոսի հրապարակում նաարտասանել է Սուրբ Բազիլիկայում Քրիստոսիծննդյան տարեդարձին նվիրված պատարագիցհետո:
Խրատական իր խոսքում Հովվապետը հորդորել է մարդկանց հրաժարվել “թունավոր” արարքներից ու խորհել բարգավաճման ու բարեկեցության մասին: Նրա խոսքերով, Հիսուս Քրիստոսն իր Սուրբ Ծնունդով “կոչ է անում մեզ գործել խոհեմությամբ, ողորմածությամբ ու կարեկցանքով:
Ֆրանսիայում, անցյալ ամիս իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով, Սուրբծննդյան արարողություններն ու անվտանգության միջոցառումները զուգորդում են միմյանց:
Փարիզի Աստվածամոր տաճարի հոգեւորականներից Անտոին դը Ռոմանեի խոսքերով, “ժամանակն է խոհեմության, ողորմածության ու կարեկցանքի, որոնց արդյունքում է հնարավոր հաղթահարել դժվարություններն ու խնդիրները”:
Իսկ ահա Ավստրալիայի վարչապետ Մելքըլմ Թըրնբուլը Սուրբ Ծնունդը տոնում է` այլոց ծառայություններ մատուցելով:
“Չկա սիրո ավելի լավ օրինակ, քան իրական կյանքում Հիսուսի օրինակին հետեւելը` օգնելով մարդկանց, ովքեր տառապում են, կամ նրանց, ովքեր ստիպված են պայքարել տարբեր պատճառներով”, ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է ծովափերին, Ավստրալիայում դրանք լին են մարդկանցով, քանի որ այս մայրցամաքում այսօր ոչ թե ձմեռ է, այլ ամառ, որտեղ անց են կացվում Սուրբծննդյան ծովային ջրային միջոցառումներ:
Այս նյութը դիտել են - 1502 անգամ