Փոխարենն անմիջապես աշխատեց հաշվապահի ուղեղը և համաձայն այդ հաշվարկների` համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ սկսեց պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։ Պարզ է, որ այսպիսի կոտորածն անարձագանք չէր մնալու: Եվ կրքերը միանգամից թեժացան:
Ըստ տեղեկությունների, կրքերը հատկապես սուր են կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ աշխատանքից ազատվել են 3 դասախոսներ, իսկ մի քանիսի ծանրաբեռնվածությունն իջեցվել Է։ Իրավիճակը ոչ պակաս բարդ է հեռուստալրագրության ամբիոնում։
Ամբիոնի մի քանի դասախոսներ որոշել են դիմել ԿԳ նախարարին։ Նրանք պնդում են, որ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը դասաբաշխումը կազմում են հայկական արատավոր մեթոդներով՝ կրճատելով երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը, փոխարենը պահպանելով նրանց ժամերը, որոնց համար դասախոսելը դարձել է պրեստիժի մի մասը։
Բայց Ռուբեն Միրզախանյանին այս մեծ իրարանցումը այնքան էլ չի մտահոգի: Նա իրեն համարում է անխոցելի ու ներկա պահին շատ ավելի կարևոր է համարում բուհի գումարները և ուսման վարձավճարները աչքի առաջ պահելը, քան այն մարդկանց ճակատագիրը, ովքեր տարիներ շարունակ սերունդներ են կրթել, իսկ հիմա դուրս են նետվում մանկավարժականից միայն այն պատճառով, որ Միրզախանյանի փողերը քչություն չանեն: