Video. Գուրգեն Արսենյանը իր պատիժը ստացավ. Բորիս Մուրազի
2016-09-07 22:11:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանձնաժողովի նիստում «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում նշել է. «Ասենք, Իրաքում 3000 եզդիներ են սպանվել՝ ի՞նչ անենք»: Գ. Արսենյանի գրասենյակը հերքել է՝ ասելով, որ նման արտայատություն չի արել:
«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին մանրամասներ ներկայացրեց՝ կապված Գուրգեն Արսենյանի արտահայտության և դրա շուրջ ծավալված քննարկումների մասին:
Բ. Մուրազիի խոսքով՝ Գ. Արսենյանի հայտարարությանը արձագանքել են պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Նաիրա Զոհրաբյանը, որոնք իրավականորեն հիմնավորել են, որ անգամ մեկ մարդու սպանելը կարող է համարվել ցեղասպանություն:
Լինելով ԲՀԿ կուսակցության անդամ, Բորիս Մուրազին նշեց, որ այդ արտահայտությունն անելով՝ Գուրգեն Արսենյանն արտահատել է ոչ թե կուսակցության, այլ իր անձնական տեսակետը:
«Հանրությանը տեղեկացնելը կարևոր քայլ է, մենք տեղեկացրեցիք հանրությանը, Գուրգեն Արսենյանն իր հասցեին լսում է օբյեկտիվ գնահատականներ. Գուրգեն Արսենյանն իր պատիժն ստացավ»,- նշեց Բորիս Մուրազին:
Մանրամասները՝ տեսանյութում:

dengeezdia.com

Այս նյութը դիտել են - 1316 անգամ