Ռուսական նոր սուզանավ խարիսխ նետեց Սեւաստոպոլում
2015-12-26 09:10:00

Ուրբաթ օրը Ղրիմի Սեւաստոպոլի նավահանգիստ հասավ ռուսական Ռոստով Դոնի վրա անվանումը կրող դիզելա-էլեկտրական սուզանավը` համալրելով այս թերակղզում ռուսական ծովայի ուժերի ներկայությունը: Սանկտ Պետերբուրգում կառուցված այս սուզանավը զինված է Կալիբր մակնիշի հրթիռներով: Այս հրթիռները կարող են դեպի իրենց թիրախն արձակվել նույնիսկ, երբ սուզանավը ծովի խորքում է:

Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով հասնելը, այս սուզանավը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայում Դաեշի դիրքերի ուղղությամբ:

Սուզանավը խարիսխ է նետելու Սեւաստոպոլի նավահանգստում: Այն անցած երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմին միացած երկրորդ սուզանավն է: Եկող մի քանի տարիների ընթացքում Սեւաստոպոլ է բերվելու ռուսական եւս 4 սուզանավ:

Այս նյութը դիտել են - 1610 անգամ