Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի ներքին գործերի և մունիցիպալիտետների նախարարի հետ
2016-09-07 22:53:00

Սեպտեմբերի 7-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ներքին գործերի և մունիցիպալիտետների նախարար Նոադ Մաշնուկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների ներկա փուլը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց լիբանանահայ համայնքի նշանակալի դերակատարությունը և ակտիվ ներդրումը երկու երկրների պատմական կապերի ամրապնդման գործում:

Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Հանդիպումից հետո Սամվել Մկրտչյանը հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ: 

Այս նյութը դիտել են - 4860 անգամ