Երկու նախարար պաշտոնին հրաժեշտ կտա
2015-12-26 09:38:00

«Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները:

Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար է ասել, թե այս փոփոխությունները որքաբով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»,-գրում է Ժամանակ թերթը:

 

Այս նյութը դիտել են - 1795 անգամ