ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան անձնակազմը հիշատակեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում տեղի ունեցած ահաբեկչության 15-րդ տարելիցը
2016-09-09 14:47:00

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան անձնակազմը հիշատակեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում տեղի ունեցած ահաբեկչության 15-րդ տարելիցը:

«Հայերը լավ գիտեն, որ խավարը երկար չի տևում»,- դեսպանատան տարածքում տեղակայված սեպտեմբերի 11-ին նվիրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո դեսպանատան անձնակազմին դիմելիս ասել է դեսպան Միլսն ու ավելացրել. «Երբ խավարն իջնում է, մենք կարող ենք սայթաքել, լաց լինել, ողբալ, սակայն հետո շունչ ենք քաշում, մեզ հավաքում, կանգնում, վերակառուցում և ուժեղանում: Եկեք այսօր չսևեռվենք այդ աղետալի օրվա խավարի վրա, այլ տոնենք այն լույսը, որը ճառագեց և շարունակում է ավելի վառ փայլել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փենսիլվանիայում և իրականում ամբողջ աշխարհում»:

Այս նյութը դիտել են - 3293 անգամ