2015-ին Օբամայի 10 հիմնական ձեռքբերումների ցուցակը
2015-12-26 09:48:00

Տասներորդը հզոր տնտեսության կառուցումն է:

«Անցնող տարվա ընթացքում մասնավոր սեկտորում ստեղծվլե է 2.5 միլիոն նոր աշխատատեղ՝ իջեցնելով գործազրկության մակարդակն ընդամենը 5 տոկոսի», ասում է Օբաման:

Իններորդ ձեռքբերումը Միացյալ Նահանգների բնակչության ճնշող մեծամասնությանը բժշկական ապահոգրությամբ ապահովումն է:

«Ավելանում է ապահովագրություն ունեցող ամերիկացիների թիվը», - նշում է Օբաման:

Ութերորդը ԱՄՆ-ի առաջատար դերն է շրջակա միջավայրի պաշտպանության հարցում:

«Մեր ձեռքբերումները հնարավոր եղավ իրականացնել միայն Ամերիկայի առաջնորդող դերի շնորհիվ», - նշել է Օբաման:

Յոթերորդ ձեռքբերումը Ամերիկայի աշխարհամասում համագործակցության զարգացումն է:

«Մենք շրջել ենք անցյալի էջը եւ, ձերբազատվելով հնացած դիվանագիտական ոճից, հարաբերություններ հաստատել Կուբայի հետ», - ընդգծել է Օբաման:

Վեցերորդը միջուկային զենքի տարածման կանխարգելումն է:

«Մենք կարողացանք պայմանավորվածության հասնել Իրանի հետ՝ զերծ պահելով նրան միջուկային զենքի ձեռքբերման հնարավորությունից», - ասել է Բարաք Օբաման:

Հինգերորդն ահաբեկչության դեմ պայքարն է:

«Սիրիայում եւ Իրաքում Դաեշը տարածքներ է կորցնում եւ մենք կանգ չենք առնելու, մինչեւ չոչնչացնենք ահաբեկչական այդ կազմակերպությունը», - նշել է Օբաման:

Չորրորդ ձեռքբերումը եւս տնտեսական է. 21-րդ դարում «Արտադրված է Ամերիկայում» պիտակով ապրանքները վաճառվելու են ողջ ասիական եւ խաղաղովկիանոսյան տարածաշրջանում:

«Ոչ Չինաստանը, ոչ որեւէ այլ պետություն, հենց Ամերիկան է կազմելու գլոբալ տնտեսության օրենքները հաջորդ դարերի համար», - ավելացնում է Օբաման:

Երրորդը Միացյալ Նահանգների օրենսդիրներ իշխանությունների սահուն աշխատանքն է:

«Կոնգրեսն ընդունել է պետբյուջեն, որն ապահովում է միջին դասի առաջնահերթությունների պահպանումը, մեր ռազմական գերակայությունն ու երկրի զարգացումը 2016-ին», - ասում է ԱՄՆ-ի նախագահը:

Սերը հաղթանակել է:

«Անկախ նրանից, թե դուք ով եք, Ամերիկայում դուք ազատ եք ձեր սիրած անձնավորության հետ ամուսնանալու հարցում», - ընդգծել է Օբաման:

Նախագահ Օբամային ապագայի նկատմամբ լավատեսություն հաղորդող թիվ մեկ պատճառը հենց ամերիկացիներն էն:

«Ամբողջ առաջընթացն ու ձեռքբերումները հնարավոր են դարձել ձեր շնորհիվ, որովհետեւ դուք ջանասիրաբար աշխատել եք, որովհետեւ մեր ուսուցիչները, մեր առողջապահության աշխատակիցները, մեր ծնողները, մենք բոլորս միմյանց նկատմամբ հոգ ենք տարել, եւ որովհետեւ, երբ մենք միավորված ենք, մենք կարող ենք իրականացնել ամեն ինչ», - ամփոփել է Միացյալ Նահանգների նախագահը:

Այս նյութը դիտել են - 1756 անգամ