Politik.am-ն արդեն նշել էր, որ Կարեն Կարապետյանի գալով` կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում:
Նոր վարչապետը կառավարություն է ցանկանում բերել իր մարդկանց, իր ընկերներին:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:
Այնպես որ, Գագիկ Խաչատրյանը այլևս նախարարի կարգավիճակում չի մնա:
Մեր տեղեկություններով նրան կփոխարինի ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Մարտինի Սանդոյանը:
Այս նյութը դիտել են - 5188 անգամ