Politik.am-ն արդեն նշել էր, որ Կարեն Կարապետյանի գալով կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Նոր վարչապետը կառավարություն է ցանկանում բերել իր մարդկանց, իր ընկերներին:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը այլևս չի վերադառնա կառավարություն:
Մեր տեղեկություններով Կարեն Կարապետյանը նրա փոխարեն կնշանակի իր վաղեմի ընկերոջը Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանը 1998-1999 թվականներին եղել է ՀՀ վարչապետ:
Այս նյութը դիտել են - 5561 անգամ