Մարդիկ հանդիպում են, սիրահարվում, սկսում համատեղ կյանք, սակայն մի շարք դեպքերում որոշ ժամանակ անց հասկանում, որ այլեւս անիմաստ է շարունակել հարաբերությունները։
Հայ հայտնիներից ոմանք 2015 թվականին եւս անցան բաժանության ճանապարհը։ Ինչեւէ, մենք մաղթում ենք նրանց, որ 2016-ին գտնեն իրենց նոր երջանկությունը։
Wnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների տարվա բաժանությունները.
Անի Քոչար-Արման Մուշեղյան
«Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը: Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսին չէր, ինչ տեսնում էին մարդիկ: Ինչպես ուրիշները՝ մենք էլ ունեինք մեր խնդիրները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արման Մուշեղյանը։
Նրանք համատեղ որդի ունեն։
Այս տարվա գարնանը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ամիսներ անց ամուսնալուծվեց։Նրա նախկին ամուսինը Վան Հակոբյանն է։
Նաիրան բալիկի է սպասում։
2013 թվականից ամուսնացած դերասան ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն այս տարի ամուսնալուծվեցին:
Դերասանուհին հաստատել էր տարածված լուրն ու նշել, որ չի ցանկանում այլ մանրամասներ հաղորդել: «Ես եմ հեռացել Վահագից, բայց նա սկսեց մեր բաժանության մասին խոսել, որն այս շրջանում, կարծում եմ, ճիշտ չէր»,- ասել էր նա:
Երգչուհի Սիդնի Գրիգորյանն ու պրոդյուսեր Սամվել Ղազարյանը, որոնք սիրավեպ ունեին, այս տարի եւս բաժանվեցին։
«Քաղաքում» հեռուստասերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանի ու Նիկայի դերակատար Մանանա Գևորգյանի սիրային հարաբերությունները եւս այս տարի խզվեցին։
Այս նյութը դիտել են - 2047 անգամ