Նյու Յորքում կհարգեն 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 2877 զոհերի հիշատակը
2016-09-11 02:47:00

Այսօր միլիոնավոր ամերիկացիներ կհավաքվեն ի հիշատակ ուղիղ 15 տարի առաջ՝ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհված 3 հազար մարդու հիշատակը հարգելու համար:

Գլխավոր արարողությունը կկայանա Նյու-Յորքում, հենց այն վայրում, որտեղ կանգնած էին Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերները: Արարողությունը կսկսվի տեղական ժամանակով 8.46-ին, հենց այն ժամին, երբ ահաբեկիչների կողմից գրավված երկու ինքնանթիռներից մեկը մխրճվել է երկվորյակ շինություններից մեկի մեջ:

Ավանդաբար, այստեղ մետրոնոմի հարվածների ներքո կարդում են բոլոր զոհերի անունները:

Այդ նույն պահին կհնչի Սուրբ Պողոս եկեղեցում տեղադրված զանգը, որը Նյու-Յորքին նվիրել են Լոնդոնի բնակիչները 2002թ-ին: Երեկոյան Նյու-Յորքի երկինքը  կլուսավորեն 88 հսկայական լուսարձակներ, որոնք կկրկնեն փլուզված երկնաքերների եզրագծերը: 

Այս նյութը դիտել են - 1333 անգամ