Հայաստանը ղարաբաղյան կլանի բոստան heartbeat.live
2016-09-11 23:47:00

Մինչ իբր ընդդիմադիրները պատրաստվում են ՏԻՄ «ընտրություններին» և թոզ փչում հայ ժողովրդի` առանց այն էլ հոգնած աչքերին` թե Հայաստանում իբր հնարավոր է ընտրությունների միջոցով հաջողության հասնել, ղարաբաղյան կլանը նոր վերադասավորումների մեջ է, ինչի արդյունքում իշխանության կառավարման ղեկից վերջնականապես և անվերադարձ հեռացվում են հայաստանցի տգետ պետպաշտոնյաները։

14233204_548415185353367_8222778539735921595_n

Այն, որ ղարաբաղյան կլանը չափազանց կենսունակ է, հայաստանցիները վաղուց են նկատել. նայեք ձեր շուրջը և դուք զարմանքով կհայտնաբերեք, որ առանցքային բոլոր պաշտոններում նշանակված են ղարաբաղյան ծագում ունեցող մարդիկ, որոնք այդպես էլ տարիներ շարունակ չարտաբերեցին «Արցախ» անվանումը` նախապատվությունը տալով «Ղարաբաղ» թուրքական տարբերակին, չէ՞ որ նրանք թե իրենց լեզվամտածողությամբ և թե աշխարհընկալմամբ վաղուց արդեն ռսահպատակ են, իսկ ռսահպատակները չեն ընկալում հայկական բառերը, տառերը, հնչյունները։ Նրանք չափազանց դժվար են խոսում և մտածում հայերեն, փոխարենը` հրաշալի տիրապետում են ռուսերենին և համոզված են, որ աշխարհի լավագույն գերտերությունը պուտինյան Ռուսաստանն է, որի գաղութը լինելը մեծ պատիվ է Հայաստանի համար։

Հիշեք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանի հնգամյա թոռնիկը խոսում ռուսերեն և մեծագույն երջանկությամբ երգում «Կալինկա-մալինկա մոյա»-ն։ Եթե կարծում եք, որ ղարաբաղցի այլ պաշտոնյաների ընտանիքում այլ երգեր են երգում, չարաչար սխալվում եք։

Նրանք բոլորն էլ մեծագույն սիրով ընդունել են ռսահպատակությունն ու այդ համատեքստում մեծ ուրախությամբ կողջունեն Պուտինի նոր նշանակումը՝ Կարեն Կարապետյանի վարչապետությունը Հայաստանում։

Այս «դրայվի» սիրահար ղարաբաղցին մեծագույն դրայվով իր ձևավորած կառավարության մեջ կհավաքի բացառապես նոր սերնդի ղարաբաղցիների, որոնք հրաշալի տիրապետում են իրենց մայրենի ռուսերենին և խելացնոր դրայվով կմասնակցեն Հայաստանի ինքնիշխանության վերջնական ոչնչացմանը։

Իհարկե, կառավարության մեջ դեռ կմնան մի քանի թերուս ու տգետ դաշնակցական, ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական ապարանցիներ, քյավառցիներ, գորիսեցիներ, բայց այդ փնթի հատվածը, բնականաբար, որևէ լուրջ պաշտոն չի զբաղեցնի և բացարձակապես չի մասնակցի որոշումների ընդունման և իրականացման գործին:

Նրանցից կպահանջվի միայն մի բան՝ լուռ լափել կերակրատաշտից իրենց հատկացվածն ու հավանության արժանացնել այն ամենը, ինչ կանի Ռուսաստանի ղարաբաղցի աշխատակազմը Հայաստանի հետ։

Ահա սա է սպասվում Հայաստանին առաջիկա մի քանի տարվա ընթացքում։ Հայաստանը վաղուց արդեն ռսահպատակ ղարաբաղյան կլանի բոստանն է, բայց առաջիկա մի քանի տարվա ընթացքում այդ բոստանից վերջնականապես դուրս կմղվեն հայաստանցի մի քանի կենդանիներն ու կմնան Կարեն Կարապետյանի ընտրած ղարաբաղցի «գլամուրիկները», որոնք ամենայն ջերմեռանդությամբ իբր կաշխատեն` իբր ի բարօրություն Հայաստան երկրի։

heartbeat.live

Այս նյութը դիտել են - 7344 անգամ