Դերասանուհի Աննա Գևորգյանը գրառում է կատարել Էջմիածնի քաղաքապետի մասին
2016-09-12 02:43:00
Հայտնի դերասանուհի Աննա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Հպարտությամբ ես լցվում, երբ առընչվում ես կարևոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդու հետ ու տեսնում, որ ինչքան խելացի, բանիմաց ու գործի գիտակ է նա: Հիացած եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանով: Մարդ ում հետ կարելի է անվերջ խոսել, բանավիճել, կատակել և զրուցել հոգսաշատ քաղաքի հաջողությունների, ձեռբերումների և առաջիկա անելիքների մասին:
Կարեն Գրիգորյանի հետ շփվելիս ակամայից կարողանում ես ներշնչվել հույսով, լույսով և ապագայի հանդեպ ուրվագծվում են մշտապես հաղթելու և կառուցելու տեսլականները:
Սիրելի Կարեն,
Միշտ առաջ, մեր Հայաստանն ունի քո կարիքը, հայ զավակի տեսակը դու ես և պետք է շարունակես իրագործել ազգանպաստ ու ազգահաճո առաքելությունդ՝ ի փառս Էջմիածնի, ի փառս էջմիածնեցու…»

Հիշեցնենք, որ Աննա Գևորգյանը հանդես է գալիս մի շարք հեռուստասերիալներում, հայտնի ֆիլմերում և ակտիվ է հասարակական գործունեության մեջ…

Այս նյութը դիտել են - 9341 անգամ