Ո՞վ կփոխարինի Արփինե Հովհաննիսյանին
2016-09-12 13:32:00


arm146183997453

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, կառավարությունից հեռանում են նաև իր բերած կադրերը:Politik.am-ի տեղեկություններով նախարարի պաշտոնին չի վերադառնա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան կփոխարինի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար` Վարդան Պողոսյանը:

Նա ջերմ հարաբերությունների մեջ է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հետ և վայելում է Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աջակցությունը: Վերջինս նաև Սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է և «ԱՅՈ»-ի ակտիվ քարոզիչ:

politik.am

Այս նյութը դիտել են - 7422 անգամ